Արաբ շեյխը Դուբայում թռչող մոտոցիկլ է ներկայացրել (տեսանյութ)

18:03 • 20.06.12

Գերմանական Jetlev-flyer ընկերությունը, որը հայտնի է ջրային տեխնոլոգիաների արտադրմամբ, բոլորովին վերջերս ստեղծել է նոր «Ջեթ Բայք» ջրային թռչող մոտոցիկլը, որն իր նախորդներից տարբերվում է վարելու հեշտությամբ և արագությամբ, տեղեկացնում է style.rbc.ru կայքը:

 

Օրերս Դուբայի «Բուրջ ալ Արաբ» հյուրանոցում «Ջեթ Բեյք»-ի նոր մոդելի անդրանիկ թռիչքն իրականացրել է ՄԱԷ-ի շեյխ Համդան III-ը:

 

Նոր սարքի օգտագործման եղանակը շատ պարզ է, 15մ երկարությամբ խողովակի միջով հոսող ջուրը հասնում է շարժիչին, որը կարող է մինչ 40կմ/ժ արագություն զարգացնել:

 

«Ջեթ Բայք»-ը կարող է նաև 10մ բարձրանալ, ինչպես նաև սուզվել ջրի տակ: Նշվում է, որ ընկերության նոր արտադրանքը վաճառվում է 9000 դոլարով:
 

Արաբ շեյխը Դուբայում թռչող մոտոցիկլ է ներկայացրել (տեսանյութ)