Սերբ հնագետները «մամոնտների դաշտավայր» են հայտնաբերել

17:00 • 20.06.12

Սերբիայում հնագետները «մամոնտների բացառիկ դաշտավայր» են հայտնաբերել, որում առնվազն 5 հսկա գազանի կմախք կա, հայտնում է Associated Press-ը:

 

Տեղանքը գտնվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգիայից արևելք՝ Կոստոլակի ածխահանքի հարևանությամբ և իր տեսակի մեջ առաջինն է տարածաշրջանում: Ըստ Սերբիայի Հնագիտական ինստիտուտի՝ մամոնտների դաշտավայրը մոտ 20 ակր տարածք է զբաղեցնում՝ հիմնականում ավազածածկ:

 

Բրածո մամոնտները հայտնաբերվել են հանքի շրջակայքում հորատման աշխատանքների ժամանակ՝ մոտ 20 մ խորությամբ: Մամոնտներն այստեղ են ապրել տասնյակ հազարավոր տարիներ առաջ:

 

2009-ին նույն շրջանում հայտնաբերվել էր մեկ միլիոն տարեկան բացառիկ մամոնտի կմախք. Վիկա անունը ստացած բրածո կենդանին այսպես կոչված հարավային, առանց մազածածկույթի մամոնտ է:
 

Սերբ հնագետները «մամոնտների դաշտավայր» են հայտնաբերել