Ռոբոտին սովորեցրել են շոշափելով զգալ ավելի լավ քան կարողանում է մարդը (տեսանյութ)

01:23 • 20.06.12

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Վիտերբի դպրոցի գիտնականները «բարձր զգայունության» BioTac ռոբոտ են ստեղծել: Նրա տվիչները կարողանում են «շոշափելով» որոշել նյութերը ավելի ճշգրիտ, քան մարդը, հաղորդում է Gizmag-ը:

 


Հավանականությունը, որ ռոբոտը ճիշտ կորոշի նյութը, որը նրան առաջարկվել է «շոշափել», կազմում է 95%:

 


BipTac-ի «մատերը» պատրաստված են փափուկ և ճկուն արհեստական կաշվից: Դրա վրա արված նախշը, հիշեցնում է մարդու մատնահետքը, և օգնում է բարձրացնել սարքի զգայունությունը:

 


Այսպես, երբ սարքի տվիչը սահում է նյութի վրայով, ռոբոտի «մատի» «մաշկը» սկսում է թրթռալ:
BioTac-ը, դիպչելով կարողանում է նաև որոշել օբյեկտների ջերմաստիճանը, և որոշել «մատերի» ծայրին ազդող ուժի ուղղությունը:

 


Ռոբոտի առաջին մոդելը սովորել է 117 տարբեր նյութերի վրա: Պատահականության կարգով ընտրված նյութերի վրայով 5 փորձնական շարժում կատարելով BioTac-ը ճիշտ է որոշել նյութը 95% դեպքերում:

 


Գիտնականների խոսքով, ռոբոտին փակուղի է մտցրել իրար շատ նման հյուսվածք ունեցող զույգ նյութերը, սակայն դրանց տարբերությունը մարդիկ ընդհանրապես չեն կարողանում զգալ:

 

http://cdn1.vesti.ru/p/b_641892.jpg

Ռոբոտին սովորեցրել են շոշափելով զգալ ավելի լավ քան կարողանում է մարդը (տեսանյութ)