«Տոյոտա»-ն 10%-ով կնվազեցնի իր արտադրական հզորությունը Ճապոնիայում
Ճապոնական խոշոր ավտոարտադրող «Տոյոտա»-ն հայտնել է, որ մինչև 2014թ. ընկերությունը մտադիր է 10%-ով նվազեցնել արտադրական հզորությունը Ճապոնիայում, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նշվում է, որ ընկերությունը Ճապոնիայում կարտադրի 3-3.2 մլն մեքենա, միաժամանակ արտադրական ներուժը կընդլայնվի արտերկրում: Ինչի շնորհիվ` 2015թ.-ին արտերկրում արտադրված «Տոյոտա»-ների թիվը կհասնի 10 մլնի:
Այս քայլով ընկերության ղեկավարները փորձում են պաշտպանվել արևմտյան արժույթի համեմատ յենի բարձր կուրսի «ավերիչ հետևանքներից»:
Մինչ 2008թ.-ի համաշխարհային ճգնաժամը, Ճապոնիայում արտադրվող «Տոյոտա»-ների թիվը հասնում էր 3.9 մլնի, սակայն դրանից հետո այդ ցուցանիշը պարբերաբար նվազեց:
Այս տարի ընկերությունը պլանավորում է արտադրել 8.65 մլն մեքենա, որից 5.25 մլնը կարտադրվեն արտերկրում:










