Aston Martin-ը վերակենդանացնում է Vanquish սուպերմեքենան (տեսանյութ)

19:55 • 20.06.12

Բրիտանական ավտոարտադրող Aston Martin-ը վերակենդանացնում է Vanquish սուպերմեքենան, որը կդառնա DBS մոդելի հետնորդը:

 

Հետնաքարշակ մեքենան 1790 կգ քաշ ունի և 5 մմ ով լայն ու 14 մմ բարձր է իր նախորդից, սակայն անվաբազան մնացել է նույնը: Մեքենայի հենահարթակը ալյումինից և ածխապլաստիկից է, իսկ իրանի որոշ վրադիրներ ալյումինից, մագնեզիումից և կարբոնից: Vanquish մոդելը զինված կլինի 6լ ծավալով 12 գլանային 573 ձիաուժ (620 Նմ) շարժիչով: Փոխանցումատուփը 6 աստիճան «ավտոմատ» Touchtronic է: 0-ից 100 կմ/ժ արագության Vanquish-ը հասնում է 4,1 վայրկյանում, DBS-ից 0,2 վայրկյանով արագ, իսկ առավելագույն արագությունը` 295 կմ/ժ է:


Բացի այդ, սուպերմեքենան 3 աշխատանքային ռեժիմով կարգավորվող կախոցներ է ստացել, կարբոնկերամիկական Brembo արգելակային համակարգ և տեղից արագ պոկվելու համար` Launch Control համակարգ:


Որպես հավելում առաջարկվում է նստատեղերի երկրորդ շարքը:

 Արդեն այս տարեվերջին մեքենան վաճառքի կհանվի Մեծ Բրիտանիայում, որտեղ  Vanquish-ի գինը 189 հազար ֆունտից կամ 304 հազար ԱՄՆ դոլարից կսկսվի:

 

Aston Martin-ը վերակենդանացնում է Vanquish սուպերմեքենան (տեսանյութ)