ԱՄՆ-ում փոքրիկ սրճարան-մոտորանավակ է վաճառքի հանվել
Ամերիկյան Hammacher Schlemmer ընկերությունը, որը համարվում է ԱՄՆ-ի տեխնիկա վաճառող ամենահայտնի ցանցերից մեկը, նոր սրճարան-մոտորանավակ է վաճառքի հանել, տեղեկացնում է «Նյուզ Լայթ»-ը:
10 տեղանոց մոտորանավակը նախատսված է հիմնականում խորովածի և նմանատիպ ուտեստներ պատրաստելու և հանգիստ անցկացնելու համար:
Անձևանոցով մոտորանավակը կարող է ընթանալ 4.5կմ/ժ արագությամբ: Այն առավել հարմար է փոքրիկ լճերում վարելու համար: Մոտորանավակը վաճառվում է 50 հազ դոլարով:










