Սիամական երկվորյակներին բաժանել են 12 ժամ տևած վիրահատության արդյունքում (լուսանկարներ)

21:28 • 21.06.12

Հնդկաստանում գտնվող միսիոներական հիվանդանոցներից մեկում բժիշկենրին հաջողվել է բաժանել 13-ամսական սիամական զույգ քույրեր Արադհանային և Սթութին, այս մասին գրում է The Dailymail պարբերականը:

Սիամական զույգերը ծնվել էին նախորդ տարվա մայիսին. ծնողները թողել էին նրանց հիվանդանոցում, քանի որ չէին կարող հոգ տանել նրանց մասին:

Հնդիկ զույգերին, ովքեր միացված էին միմյանց կրծքի հատվածում, հաջողությամբ բաժանել են 12 ժամ տևած վիրահատության արդյունքում՝ 23 ավստրալացի և հնդիկ բժիշկների օգնությամբ:

Բժշկական թիմը սկզբից բաժանել է նրանց սրտերը, այնուհետև լյարդը և մնացած օրգանները:
 

Սիամական երկվորյակներին բաժանել են 12 ժամ տևած վիրահատության արդյունքում (լուսանկարներ)