Google-ը կմասնակցի անհետացող լեզուները փրկելու գործին
Google ընկերությունը սկսել է Endangered Language (վտանգված լեզուներ) նախագիծը, որի նպատակն է փրկել անհետացող լեզուները, հաղորդում է «Վեստի» պարբերականը:
Մեռնող կամ անհետացող լեզուները փրկելու գործին կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող: Դրա համար անհրաժեշտ է գրանցվել նախագծի կայքում և տեղադրել նման լեզվի, օրինակ, տեքստային, ձայնային կամ տեսագրային տարբերակով:
Նախագծի կայքում կարելի է գտնել, անհետացման եզրին հայտնված, լեզուների ինտերակտիվ քարտեզը: Նման լեզուների շարքում են վերջերս Հնդկաստանի հյուսիսարևելյան լեռներում հայտնաբերված կորո լեզուն, որով ընդամենը մոտ 4000 մարդ է խոսում, կամ ԱՄՆ-ի հարավ–արևմուտքի հնդկացիների օջաբվե և ավահո լեզուները:
Նշենք որ, ՅՈւՆԵՍԿՕ–ն արևմտահայերենը գրանցել է վտանգված լեզուների ցանկում:
Աշխարհում գոյություն ունեցողներից ավելի քան 3 հազար լեզու (ներկայում եղած լեզուների կեսը), գիտնականների կանխատեսումների համաձայն, կարող է ամբողջությամբ վերանալ առաջիկա 100 տարիների ընթացքում:
Կայքում զետեղված լեզուների «կենսունակության» մակարդակը գնահատվում է 6 բալանոց համակարգով:










