Facebook-ը «սեքսուալ» դոմեններ է ամրագրում
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը սեքս հասցեներ է ամրագրում՝ FacebookSex.info և FacebookSex, հայտնում է Известия-ն:
Facebook-ի գրասենյակը չի մեկնաբանել այդ ձեռքբերումները, սակայն փորձագետների գնահատականով այդ կերպ սոցցանցը իր համար էքսպանսիա է ապահովում սեքսուալ բնույթի կոնտենտի ոլորտում:
Այլ գնահատականով՝ նման դոմեններ ձեռք բերելով՝ FB-ն ցանկանում է ինքն իրեն ապահովագրել իր անվան ոչ այնքան ընդունելի շահարկումներից՝ պայքարելով այլ ոլորտներում իր «կլոնների դեմ»:
FacebookSex դոմենները արդեն զբաղեցված են .com, .biz, .net, .ru .ххх դեմենային գոտիներում:










