Հեծանիվ-ուղղաթիռը թռիչքի տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

21:12 • 21.06.12

ԱՄՆ–ում մկանային ուժով աշխատող ուղղաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել. Քվադոքոպտեր Gamera II-ը, որը շարժման մեջ է դրվում ընդամենը մեկ մարդու կողմից, օդում է մնացել 35 վայրկյան:


Ռեկորդի մասին ներկայացված է Մերիլենդի համալսարանի կայքում: Նոր ռեկորդը դեռ պետք է պաշտոնապես գրանցվի Աերոնավիգացիայի ազգային ասոցիացիայի կողմից:


Gamera II-ը ստեղծվել է համալսարանի ուսանողների և աշխատակիցների ուժերով: Քվադրոքոպտերի տրամագիծը 32 մետր է, իսկ քաշը՝ ընդամենը 30 կգ, ինչը հնարավոր է եղել ստանալ ածխապլաստիկի առատ կիրառման շնորհիվ:


Սարքը օդ է բարձրացրել Քոլին Գորը, ում քաշը, տվյալ պարագայում պակաս կարևոր չէ և կազմում է 63 կգ:
Նա օդային մեքենան շարժման մեջ է դրել ոտնակների օգնությամբ:

Կոնստրուկտորների խոսքով, նման երկար թռիչք հնարավոր է եղել էկրանային էֆեկտի կիրառման շնորհիվ:

Ուղղաթիռը ստեղծվել է հատուկ Sikorsky Prize (Սիկորսկի մրցանակ) մրցույթի համար: Այդ մրցույթի պահանջով, որի հաղթողը 250 հազար դոլար կստանա, ուղղաթիռը պետք է օդում մնա նվազագույնը 60 վայրկյան:


Ըստ այդմ՝ թռիչքի որոշ հատվածում այն պետք է բարձրանա նվազագույնը 3 մետր, մնալով նախապես նշված 10 մ կողմով քառակուսու մեջ:

Բացի Gamera II-ից՝ մրցանակի համար պայքարում է նվազագույնը ևս 2 թիմ: Դրանցից մեկը կարողացել է կառուցել Yuri I քվադրոքոպտերը, որը մոտ 20 սմ բարձրության վրա մնացել է մոտ 20 վայրկյան:


Հատկանշական է, որ մկանային ուժով ինքնաթիռները շատ ավելի տպավորիչ արդյունքների են հասնում: Այդպիսի ինքնաթիռներից մեկը` Gossamer Albatross-ը, 1979թ. հատել անցել է Լա-Մանշի նեղուցը: Թևերի 30 մետր բացվածքով թռչող սարքի ստեղծողները կարողացել էին ընդամենը 32 կգ քաշի սահմաններում մնալ:

 

 

Հեծանիվ-ուղղաթիռը թռիչքի տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)