Գիտնականները պարզել են սիրո և կրքի տարբերությունն ուղեղում
Մոնրեալի Կոնկորդիա համալսարանի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է բացահայտել սիրո և կրքի նյարդաբական տարբերությունները, գրում է Daily Mail-ը:
Անցկացված 20 ուսումնասիրությունների ընթացքում գիտնականներն կանանց և տղամարդկանց առաջարկել են նայել իրենց սիրելիների էրոտիկ լուսանկարները: Պարզվել է, որ սեռական ցանկության և սիրո հարցերում որոշիչ դեր ունեն ուղեղի 2 «կառույց»` Ռեյլյան կղզյակն ու զոլամարմինը:
Վերջինը պատասխանատու է 2 զգացմունքի` թե սիրո, թե կրքի համար, սակայն սեռական ցանկության դեպքում զոլամարմնի այն հատվածն է գրգռվում, որը պատասխանատու է ոչ միայն մարմնական, այլև սննդից ստացած հաճույքի համար:
Ի տարբերություն կրքի` սիրո զգացումի դեպքում ակտիվանում է զոլավոր մարմնի այն հատվածը, որը պատասխանատու է մարդու հաճույքի աղբյուր հանդիսացող «օբյեկտներն» իմաստավորելու, ինչպես նաև թմրանյութերի նկատմամբ հակվածության առաջացման համար:










