Google-ը պատահաբար բացել է իր նոր անդրոիդ համակարգի գաղտնիքը

13:40 • 22.06.12

Google ընկերությունը պատահականորեն ներկայացրել է պլանշետների և սմարթֆոնների համար նախատեսված օպերացիոն նոր անդրոիդ համակարգի գաղտնիքը, տեղեկացնում է Droid-Life բլոգը:

 

Ինչպես և սպասվում էր` նոր համակարգը կկոչվի 4.1 Jelly Bean, այս հիշատակությունն արված է եղել Google Play-ի օնլայն խանութում, սակայն ավելի ուշ հայտարարությունը հանվել է:

 

Նախատեսվում է, որ Անդրոիդ 4.1-ը կներկայացվի Google I/O-ի համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 27-ին Սան Ֆրանցիսկոյում: Նշվում է, որ միջոցառման ժամանակ, հնարավոր է, որ ընկերությունը կներկայացնի սեփական արտադրության 7 դյույմանոց էկրանով պլանշետը:

 

Այս պահի դրությամբ ամենաարդիական անդրոիդ համակարգը համարվում է 4.0 Ice Cream Sandwich, որը թողարկվել է 2011թ.-ին: Սակայն վիճակագրության համաձայն` այդ համակարգից օգտվում է անդրոիդով ամարթֆոն ունեցողների միայն 7%-ը, իսկ առավել մեծ հեղինակություն է վայելում 2.3 համակարգը, որը թողարկվել էր 2010թ.:

Google-ը պատահաբար բացել է իր նոր անդրոիդ համակարգի գաղտնիքը