Սրտայինների հոգեբանական վիճակը հավասար է բռնության զոհերի և զինվորների հետ. հետազոտություն
Սրտի կաթվածի հետևանքով, աշխարհում յուրաքանչյուր 8-րդ մարդը կարող է այնպիսի ցնցում ապրել, որ նրա մոտ կառաջանա լիարժեք հետտրավմատիկ սթրեսային խանգարում, տեղեկացնում է Chron.com կայքը, հավելելով որ դա կրկնապատկում է մահվան հավանականությունը:
Նշվում է, որ, որպես օրենք հետտրավմատիկ սթրեսային խանգարումը բռնության զոհերին և զինվորներին բնորոշ ախտորոշում է: ԱՄՆ-ի Կոլումբիայի Համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ սրտայինները կարող են ապրել միշտ զգուշանալով սեփական մարմնից, կրծկավանդակի հատվածի անհանգստությունից:
Հետազոտելով 2383 սրտայինների, որոնց մոտ առաջացել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, գիտնականները պարզել են, որ սրտային կաթվածից հետո նրանց մոտ առաջին 1-3 տարում կրկին կաթված ստանալու հավանականությունը մեծ է: Գիտնականները հիշեցնում են, որ այդ սթրեսային խանգարման նախանշանները ուղեկցվում են քնի խնդիրներով, մղձավանջերով, սարսափներով, անհանգստությամբ և այլն:
Վիճակագրության համաձայն` ԱՄՆ-ի հիվանդանոցներից տարեկան դուրս է գրվում սրտի կաթված վերապրած 1.4մլն մարդ, նրանցից 168 հազարի մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարում է առաջանում:










