Աստղագետները միմյանցից ռեկորդային փոքր հեռավորության վրա գտնվող 2 մոլորակ են հայտնաբերել
Ամերիկացի աստղագետները «Կեպլեր» տիեզերական աստղադիտակի օգնությամբ երկու մոլորակ են հայտնաբերել, որոնք գտնվում են ռեկորդային փոքր հեռավորության վրա, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Գիտնականների խոսքերով` երկու մոլորակները գտնվում են միմյանցից 1.9 մլն կմ հեռավորության վրա, ինչը անչափ փոքր հեռավորություն է` հաշվի առնելով մինչ օրս հայտնաբերված մոլորակները:
«Կեպլեր 36 b» և «Կեպլեր 36 c» անվանված մոլորակները պտտվում են մի աստղի շուրջ, որը տեղակայված է Երկրից մոտ 1.2 հազ լուսնային տարվա հեռավորության վրա:
Գիտնականների կարծիքով` հավանական է, որ այդ մոլորակը նման է Արևին և մի քանի մլրդ տարով ավելի տարեց է:
«Կեպլեր 36 b»-ը, որի չափը 1.5 անգամ գերազանցում է Երկիր մոլորակինը. այն մոտ երկու շաբաթում պտտվում է աստղի շուրջ, իսկ «Կեպլեր 36 c»-ն` 16 օրում: Յուրաքանչյուր 97 օրը մեկ այդ երկու մոլորակները մաքսիմալ մոտենում են իրար:
«Սա անսովոր համակարգ է, երկու մոլորակներն անչափ մոտ են գտնվում իրար, սակայն դրանք բացարձակ նման չեն»,- ասել է Հարվարդ Սմիթսոնի աստղաֆիզիկայի կենտրոնի մասնագետ Ջոշ Քերթերը:










