Գիտնականները կրկին սկսել են խոսել նոր մահացու մուտանտ վարակի մասին

16:18 • 22.06.12

Այն տեղեկությունից հետո, երբ փորձագետները հայտնաբերեցին մուտացիաները, որոնք անհրաժեշտ են թռչնի գրիպի առաջացման համար, հասարակությունը երկար ժամանակ քննարկում էր, թե արդյոք արժե քննարկել զեկույցի մանրամասները, թե ոչ, քանի որ վերջինը կարող է ահաբեկիչների կողմից սպառնացող զենքի վերածվել, գրում է New Scientist-ը:

 

Հայտնի է, որ խոսքը ընդամենը 5 մուտացիաների մասին է, որոնք համապատասխան փոփոխության են ենթարկվել մի քանի լաբորատորիաներում, սակայն արդյունքը եղել է նույնը:

 

Վերջապես փորձագետները որոշել են բացահայտել այդ գաղտնիքը: Նախ անհրաժեշտ է փոխարինել հիլուրոնային թթվի սպիտակուցի թաղանթը և ձևակերպել այնպես, որ այն կպչի կաթնասունների քթի բջջային մակերեսի սախարոզին: Դրանից հետո բազմացող ֆերմենտների և ՌՆԹ-ի պոլիմերիզի մուտացիա է անհրաժեշտ, որի արդյունքում վիրուսը կադապտացվի կաթնասունների մարմնի ջերմաստիճանին:

 

Քեմբրիջի համալսարանի գիտնականներ Դերեք Սմիթն ու Քոլին Ռասելը կարծում են, որ նմանօրինակ մուտացիաները արդեն նկատվում են թռչնագրիպի վիրուսում: Սակայն, թաղանթի փոփոխություններ նկատվել են H2 և H3 վիրուսներում, բայց նույնը չի կարելի ասել H5N1-ի մասին:

 

Սմիթի հաշվարկներով` վիրուսին անհրաժեշտ է ևս 3 մուտացիա, որպեսզի այն դառնա մահացու և համաճարակի վերածվի: Համապատասխան փոփոխության այն կարող է ենթարկվել ընդամենը 5 օրում: Գիտնականները նախազգուշացնում են, որ նման բան արդեն մոտ ապագայում կարող է տեղի ունենալ: 

Գիտնականները կրկին սկսել են խոսել նոր մահացու մուտանտ վարակի մասին