Ավստրիացիները կղզի մոտորանավակ են վաճառելու
Ավստրիական Gábor Orsós ընկերությունը վաճառքի է կհանի իր տեսակի մեջ եզակի մոտորանավակ: Orsos island կոչվող կղզի մոտորանավակը կվաճառվի 3 մլն ֆունտ ստեռլինգով, տեղեկացնում է «Մետրո» լրատավականը:
1000ք/մ մակերեսով մոտորանավակը ձևավորված է փոքրիկ կղզու նման, որի վրա կա տախտակամած, ջակուզի և ակվարիում, 6 ննջասենյակ, զուգարան և ռեստորան: Նշվում է, որ գնորդին հնարավորություն է ընձեռվում ընտրել «կղզու» ինտերիերը
Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները` իրենց գլխավոր նպատակն է եղել` ստեղծել յուրահատուկ շքեղ մոտորանավակ, որը հնարավոր կլինի վերածել հյուրանոցի:
Ավելացնենք, որ Orsos island-ը պաշտոնապես կներկայացվի 2013թ. վերջին:










