Ողջ մնալու համար աղջիկն ամեն օր խմում է ձիթապտղի յուղ և ուտում թթվասեր
Բրիտանացի իննամյա Էմմի Փեթերսոնն ստիպված է ցանկացած ճաշատեսակի մեջ ավելացնել ձիթապտղի յուղ, հակառակ դեպքում նրան սպառնում են մահացու վտանգավոր նոպաներ, գրում է The Dailymail պարբերականը:
Աղջիկը տառապում է հազվագյուտ ժառանգական հիվանդությամբ, ինչի պատճառով նրա ուղեղը սննդից չի ստանում համապատասխան սնուցում:
Արդյունքում նա ստիպված է օգտագործել ճարպեր նորմայից 3 անգամ ավելի: Նրա սննդակարգի մեջ են մտնում թթվասերը, ձիթապտղի յուղը և այլ յուղային սննամթերքներ:
Էմմին օրական սնվում է 6 անգամ՝ ապահովելով 1482 կկալ:
Գլյուլոզայի փոխադրության անբավարարության համախտանիշը (GLUT-1), որով տառապում է Էմմին, աշխարհում հայտնաբերվել է միայն 100 մարդու մոտ, որոնցից 25-ը բրիտանացի են:
Խանգարման դեպքում երեխայի մոտ սկսվում են նոպաներ: Առաջին նոպան Էմմիի մոտ տեղի է ունեցել ծնվելուց ութ շաբաթ հետո: Թերի գենի պատճառով Էմմի օրգանիզմը չի կարող գլյուկոզան նորմալ կերպով հասցնել ուղեղ: Դիմակայելու միակ միջոցը՝ ճարպային սննդակարգն է:










