Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը
Մի շարք բրիտանացի գիտնականներ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ անքնությունը զգալիորեն դանդաղեցնում է օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչն էլ իր հերթին նպաստում է գիրացմանը, գրում է Daily Mail-ը:
«Անքնությունն անհետևանք չի մնում գլյուկոզայի ու ինսուլինի նկատմամբ զգայունության հարցում, ինչն էլ ապահովում է օրգանիզմի`ածխաջրերով հարուստ սննդամթերքից էներգիա կլանելու կարողությունը»,-նշել է գիտնակններից մեկը:
Հետազոտությունների շնորհիվ պարզվել է նաև, որ օրվա ընթացքում բոլոր ուտելիքներից առավել կարևորը հատկապես նախաճաշն է: Երբ մարդը նախաճաշի ընթացքում «ճիշտ» սնունդ է ընդունում, ապա դա արագացնում է նյութափոխանակությունը և ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի համպատասխան «չափաբաժինը», որ կպահանջվի ողջ օրվա ընթացքում առույգ մնալու համար:










