ԱՄՆ-ում առաջին անգամ 3D ձևաչափով հարսանիք են նկարահանել (տեսանյութ)
Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարա քաղաքում աշխարհում առաջին անգամ 3D ձևաչափով հարսանիք են նկարահանել, գրում է Lifenews-ը:
Կոմերցիոն տեսանկարահանումը կատարել ռեժիսոր և պրոֆեսիոնալ լուսանկարիչ Փիթեր Չանգը:
Նորապսակներ Սթյուարդը և Ջուլիան որոշել էին հրաժարվել ավանդական հարսանեկան նկարահանումից և դիմել են Փիթեր Չանգին։
Վերջինս կիրառել է հատուկ սարքավորումներ, որոնք ժամանակին օգտագործել են հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը՝ «Հոբբիթ» և Ռիդլի Սքոթթը՝ «Պրոմեթևս» ֆիլմերի նկարահանման ընթացքում:










