Հայոց ցեղասպանությամբ զբաղվող թուրք գիտնականին մրցանակ են շնորհելու Նիդերլանդներում

17:26 • 24.06.12

Նիդերլանդների Արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիան հայտնել է այն 5 գիտնականների անունները, որոնք սեպտեմբերին կստանան Heineken- ի Երիտասարդ գիտնականների մրցանակները: Նրանք նաև 10 000-ական եվրո դրամական պարգևի կարժանան:

 

5 հաղթողների թվում է նաև թուրք ցեղասպանագետ Ուղուր Ումիթ Ունգորը:

31-ամյա Ունգորը մրցանակ է ստանում պատմության կտրվածքով զանգվածային բռնությունների, ազգայնամոլության և պետությունների ստեղծման ասպարեզում իր պատմական-սոցիոլոգիական ուսումնասիրությունների համար:

 

 

Հրապարակումների և մենագրությունների տպավորիչ ցանկով՝ Ունգորը համարվում է ցեղասպանագիտության առաջատար՝ աշխարհի կտրվածքով:

Նրա ուսումնասիրությունները հրապարակվել են նաև Armenian Weekly-ում, մասնավորապես՝ «Թուրքիան ճանաչել է հայոց ցեղասպանությունը», «Բռնագրավումն ու գաղութացումը. հայերի ունեցվածքի զավթումը երիտթուրքերի կողմից», «Ընտանեկան գործեր. Տեղի էլիտաները և ցեղասպանության կառույցները» և այլ աշխատանքներ:

Երկու տարին մեկ հանձնվող այս մրցանակը շնորհվելու է երկրորդ անգամ: