ՆԱՍԱ-ն ներկայացրել է Մարսի վրա կատարվելիք վայրէջքի տեսանյութը
ՆԱՍԱ-ի գիտնականները մի տեսանյութ են պատրաստել, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է 2.5 մլրդ դոլար արժողությամբ հատուկ տիեզերական սարքն օգոստոսի 5-ին վայրեջք կատարելու Մարսի վրա, գրում է Daily Mail-ը:
Տեսանյութում ներկայացված է Curiosity սարքի արձակումը տիեզերք, դեպի կարմիր մոլորակ թռիչքը և վերջապես դրա վրա իրականացվելիք վայրէջքը: Curiosity-ի հիմնական նպատակն է 23 ամիսների ընթացքում մոլորակի վրա նախկինում և ներկայումս գոյություն ունեցող կյանքի ապացույցներ գտնել, ինչպես նաև ուսումնասիրել կարմիր մոլորակի երկրաբանությունն ու կլիման:
Գիտնականները վստահ են, որ այս կարևոր տեղեկությունները ստանալու գլխավոր գրավականն է սարքի` ճշգրիտ վայրում և ժամանակին իրականցված վայրէջքը, ինչը կիրականցվի ուլտրաձայնային պարաշյուտի միջոցով:
Նրանք նշում են, որ «եթե վայրէջքի ընթացքում որևէ բան այնպես չլինի, ապա իրենց բավական թանկարժեք նախաձեռնությունն ամբողջությամբ կտապալվի»:










