Facebook-ը ավարտեց իր բոլոր օգտատերերի էլեկտրոնային փոստի փոխանակումը
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը` Facebook-ը իր յուրաքանչյուր օգտատիրոջ տվյալներում ավտոմատ կերպով փոխել է էլեկտրոնային փոստի հասցեն, հաղորդում է korrespondent.net-ը:
Փոփոխություններից հետո, սոցիալական ցանցի օգտատերերը նախկինում նշվող էլփոստի փոխարեն ստացել են նոր փոստ` @facebook.com-ի տիրույթում, միևնույն ժամանակ, հասցեն համապատասխանեցված է օգտատիրոջ էջի հասցեին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նման էլփոստեր facebook-ի տիրույթում սոցցանցը սկսել էր տրամադրել դեռ 2010թ.:
@facebook.com-ով ավարտվող հասցեին նամակ ստանալու դեպքում, օգտատերը սովորական հաղորդագրության ծանուցում կստանա, սակայն որոշ նամակներ կարող են հայտնվել «Այլ հաղորդագրություններ» բաժնում, որը հիմնականում նախատեսված է սփամի համար:










