Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

15:11 • 26.06.12

Էլեկրոնիկայի ամերիկյան խոշոր վաճառող Gazelle ընկերությունն իր կայքում մի հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ աշխարհում քիչ չեն մարդիկ, ովքեր iPhone-ը գերադասում են սեքսից, տեղեկացնում է news.com.au կայքը։

 

Մասնավորապես՝ հետազոտությունը ցույց է տվել, որ հարցմանը մասնակցած մարդկանց 15%-ը սեքսի փոխարեն iPhone է նախընտրում։

 

Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդկանց շուրջ 4%-ը նախընտրում է սեքսի ժամանակ խոսել հեռախոսով։

 

Հարցման հեղինակները նշել են, որ մարդկանց 2/3-ն ասել է, որ առանց իրենց iPhone-ի չեն կարող ապրել։ 

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն