Աուտիզմը հնարավոր է բացահայտել 2 տարեկանում
Բոստոնյան մանկական հիվանդանոցի բժիշկները հայտարարել են, որ էլեկտրաէնցեֆալոգրամման, որը էլէկտրոդների միջոցով ձայնագրում է ուղեղի էլեկտրական ակտիվությունը, կարող է դառնալ մանկական աուտիզմի ախտորոշման լավագույն մեթոդ:
1000 երեխաների շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ էլեկտրաէնցեֆալոգրամման կարող է ճշգրտորեն բացահայտել հիվանդ երեխաներին: Գիտնականների խոսքերով՝ սա շատ կարևոր բացահայտում է, քանի որ այս հիվանդությունը բավական դժվար է ախտորոշել:
Այժմ բժիշկները մտադիր են նմանատիպ մեթոդով հետազոտել Ասպերգերի ախտանիշով երեխաներին (աուտիզմի տեսակ): Սովորաբար Ասպերգերի ախտանիշով երեխաները ունեն շատ բարձր ինտելեկտ, սակայն ունեն նաև շփման խնդիրներ: Բժիշկների խոսքերով՝ հետազոտությունները ցույց կտան, թե արդյոք այս համախտանիշը առանձին՝ աուտիզմի հետ կապ չունեցող հիվանդություն է, թե ոչ:










