Ինչո՞ւ է տաք ջուրն ավելի արագ զովացնում, քան սառը ջուրը. բրիտանացի գիտնականները կվճարեն պատասխանի համար

16:23 • 27.06.12

Մեծ Բրիտանիայի Royal Society of Chemistry-ի գիտնականները 1000 ֆունտ սթեռլինգի չափով դրամական պարգև են սահմանել այն մարդու համար, ով կկարողա պատասխանել հետևյալ հարցին` ինչո՞ւ է տաք ջուրն ավելի արագ զովացնում, քան սառը ջուրը, գրում է The Guardian-ը:

 

«Մպեմբայի պարադոքս» կոչվող երևույթը տանջել է նույնիսկ հույն փիլիսոփա Արիստոտելին, անգլիացի պատմաբան, փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնին և շատ այլ գիտնականմների:

Այժմ ժամանակակից գիտնականներն այնքան շատ են ցանկանում գտնել այս հարցի պատասխանը, որ գումար են առաջարկում ֆենոմենի տրամաբանական բացատրությունը ներկայացնողին: Պատասխաններն ընդունվում են մինչ այս տարվա հուլիսի 30-ը:

 

Երևույթն իր գիտական անվանումը ստացել է նրանից հետո, երբ 1968թ.-ին տանզանիացի ուսանող Էրաստո Մպեմբան ուղղել է տաք ջրի ավելի արագ սառչելու վերաբերյալ հարցը  իրենց համալսարան եկած պրոֆեսորին, ով չի կարողացել որևէ բացատրություն տալ: Այս դեպքից հետո այդ երևույթը կոչվել է Մպեմբայի պարադոկս:

Ինչո՞ւ է տաք ջուրն ավելի արագ զովացնում, քան սառը ջուրը. բրիտանացի գիտնականները կվճարեն պատասխանի համար