Հայտնաբերվել են Եվրոպայի խոշորագույն գանձերը

10:03 • 27.06.12

Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում հայտնաբերվել են Եվրոպայի խոշորագույն գանձերը, գրում է EuroMag-ը:

Մասնավորապես հայտնաբերվել են տասնյակ հազարավոր ոսկե և արծաթե դրամներ, ընդհանուր՝ 750 կգ քաշով:

Փորձագետների գնահատականով գտածոն մոտ 2000 տարվա վաղեմություն ունի. դրամները թվագրվում են մ.թ.ա 50 թ.-ով։ Դրանք շրջանառվել են ժամանակակից Բրիտանիան բնակեցրած կելտական ցեղերի մոտ: Հնարավոր է, որ գանձերն այստեղ պահ են տվել Հուլիոս Կեսարի արշավանքի շրջանում:

Ըստ գիտնականների՝ խոսքը մինչև 50.000 հատ մետաղադրամի մասին է, որոնց նախնական արժեքը գնահատվել է 16,5 մլն դոլար:

Տեղի գանձերի որսորդները մոտ 30 տարի է փնտրում էին դրանք այն բանից հետո, երբ ծառերի արմատների մոտ մետաղադրամներ էին հայտնաբերվել:
 

Հայտնաբերվել են Եվրոպայի խոշորագույն գանձերը