Չինաստանում ստեղծված «Լամբորգինի»-ի կրկնօրինակն ավելի քան 6 անգամ էժան է իսկականից (լուսանկարներ)
Չինաստանը հայտնի է հեղինակավոր բրենդների կրկնօրինակմամբ:
Սակայն, չինացի մեքենագործներն անցել են պատկերացումների սահմաններն ու ավտոսիրող հասարակությանը ներկայացրել «Լամբորգինի Մուրչելագո» LP 64-ի նմանօրինակը, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Համացանցում հայտնված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ նրանց հաջողվել է ստեղծել հայտնի իտալական մակնիշի կատարյալ նմանօրինակը: Ինչպես նշել են չինացի վարպետները` մեքենան 99%-ով չի տարբերվում բնօրինակից:
Հավելենք, որ «Շանզայ Լամբորգինի» անունը ստացած մեքենան արժե 65 հազ դոլար, մինչդեռ իրական «Մուրչելագոն» վաճառվում է 400 հազ դոլարով:










