Դատարանի վճռով` Samsung-ը դադարեցրել է Galaxy պլանշետների վաճառքն ԱՄՆ-ում

14:52 • 27.06.12

Ամերիկյան դատարանի կայացրած որոշման համաձայն` հարավկորեական Samsung ընկերությունը պարտավոր է դադարեցնել ԱՄՆ-ում Galaxy պլանշետային համակարգիչների վաճառքը, գրում է The Guardian-ը:

 

Վճռի պատճառ է դարձել Apple ընկերության Samsung-ի դեմ ներկայացված հայցը, որտեղ նշվում է, որ Galaxy-ի դիզայնը  iPad-ի արտաքին տեսքի ամբողջական կրկնօրինակումն է:

 

«Թեև Samsung-ը մրցակցելու իրավունք ունի, սակայն այդ մրցակցությունը պետք է արդար, առանց խարդախությունների լինի: Եթե Galaxy-ի վաճառքը շարունակվի, ապա Apple-ը լուրջ վնասներ կկրի» ,-նշել է դատավոր Լյուսի Կոհը:

 

Պլանշետային համակարգիչների վաճառքի դադարեցման վերաբերյալ որոշումն արդեն խիստ քննադատության է ենթարկվել Samsung-ի ղեկավարության կողմից, որն այս առիթով հետևյալ հաղորդագրությունն է տարածել.«Մենք կդիմենք անհրաժեշտ օրինական քայլերի, որպեսզի հնարավորինս խուսափենք որոշման` մեր բիզնեսի վրա չափից ավելի մեծ ունեցած ազդեցությունից»:
 

Դատարանի վճռով` Samsung-ը դադարեցրել է Galaxy պլանշետների վաճառքն ԱՄՆ-ում