Առաջին SRT Viper-ը եռակի գնով է վաճառվել (լուսանկարներ)
Նոր սերնդի SRT Viper-ի առաջին օրինակը վաճառվել է Barrett-Jackson աճուրդում: Գնորդը սուպերմեքենայի համար վճարել է 300 հազ ԱՄՆ դոլար, ինչը ավելի քան 2 անգամ գերազանցում է մեքենայի շուկայական գինը: Գումարը կփոխանցվի բարեգործական հիմնադրամին, հաղորդում է auto.vesti.ru-ն:
Dodge Viper-ի նոր սերնդի հայտնվելը բազմաթիվ ենթադրություններով և շշուկներով էր զուգորդվում: Որոշ ժամանակ առաջ Chrysler կոնցեռնը հրաժարվել էր սուպերմեքենայի հետագա արտադրությունից, այնպես որ նոր սերնդի Viper-ի հայտնվելը Նյու-Յորքի ցուցահանդեսում իսկապես սենսացիա առաջացրեց:
Նոր սերնդի Viper-ը փոխել է տեսքը և ապրանքանիշը, նախկինում այն վաճառվում էր որպես Dodge, իսկ այժմ սուպերմեքենան ստացել է SRT անվանումը:
Սուպերմեքենան համալրվում է 10 գլանային ալյումինային 8,4 լ աշխատանքային ծավալով և 640 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը զուգակցված է 6 աստիճան մեխանիկական փոխանցումատուփով:
Նախնական տեղեկություններով, SRT Viper-ի մանրածախ գինը չի գերազանցի 135 հազար ԱՄՆ դոլարը:










