Այս տարի Արկտիկայի սառցե շերտը ռեկերդային արագությամբ է հալվել

17:27 • 28.06.12

ԱՄՆ-ի կառավարության Ձյան և սառույցի ուսումնասիրության կենտրոնի տվյալների համաձայն` Արկտիկայում սառցե շերտն այս տարվա ընթացքում ռեկորդային մեծ արագությամբ է հալվել, քան մինչ այս երբևէ գրանցվել էր, գրում է The Guardian-ը:

 

Արբանյակից արված հետազոտությունները փաստում են, որ ամեն տարի հալչող և կրկին սառչող այսբերգների քանակն այս տարի կրճատվել է 318 հազար քառ/մղոնով: Պարբերականը նշում է, որ նման բարձր ցուցանիշ չի գրանցվել 1979թ.-ից ի վեր, երբ սկսվել են արբանյակների միջոցով սառույցների ուսումնասիրությունները:

 

Այս տեսակետի հետ համակարծիք են նաև Վաշինգտոնի համալսարանի գիտնակնները, որոնք նշել են, որ «թեև Արկտիկայի սառույցների հալման գործընթցը դեռևս գտնվում է սկզբնական փուլում, այնուամենայնիվ այն շարունակում է հստակ կերպով հալչել և գնալով բարականալ»:

 

Հրապարակած տվյալները փաստում են, որ վերջին շրջանում օրեկան 100 հազար քառ/կմ սառույց է հալվել, ինչը կլիմատաոլոգիական չափանիշների կրկնապատիկն է:

Այս տարի Արկտիկայի սառցե շերտը ռեկերդային արագությամբ է հալվել