Առաջին անգամ նկարահանվել է երեխայի ծնունդը` ներսից (տեսանյութ)
Բեռլինի հիվանդանոցներից մեկում բժիշկ Կրիստեն Բամբերգի գլխավորությամբ ծննդաբերության ժամանակ МРТ տեխնոլոգիայով նկարահանում է իրականացվել, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
Թեև նկարահանումն իրականացվել է 2010թ.-ին սակայն այն հրապարակվել է միայն վերջերս: Տեսանյությում պատկերված է ծննդաբերության բուն պահը` թե ինչպես է արգանդը կծկվում և պտղին առաջ հրում: Նշվում է, որ տեսաձայնագրության համար 24-ամյա մայրը ստիպված է եղել ծննդաբերության ժամանակ 45 րոպե անցկացնել MPT սարքի մեջ, իսկ նկարահանումը դադարեցվել է մինչ երեխայի` լույս աշխարհ գալու պահը:










