Հնագույն պրիմատները բուսակեր էին. հետազոտություն

20:07 • 28.06.12

Գիտնականները պարզել են, որ մարդու նախնիները սնվում էին կեղևով, ծառի տերևներով, մրգերով և խոտով, գրում է BBC-ին:


Դա պարզվել է պրիմատների ատամներում եղած սննդի մնացորդների փորձաքննության արդյունքում, որոնք ապրել են Աֆրիկայում 2մլն տարի առաջ:


Australopithecus sediba տեսակի պրիմատների առաջին մնացորդները հայտնաբերվել էին Աֆրկայում 2008թ-ին:


Մարդու նախնիները, ովքեր ապրում էին այդ ժամանատահատվածում, հավանաբար յուրացնում էին տարբեր բնական միջավայրեր:


Ի Վերջո այդ էվոլուցիան հանգեցրել է Homo erectus-ի (ուղիղ քայլող մարդ) առաջացմանը, որն Աֆրիկայից տարածվել է ամբողջ աշխարհում:

Australopithecus sediba տեսակի պրիմատները տեղաշարժվում էին 2 ոտքերի օգնությամբ, սակայն նրանք շատ ժամանակ էին անցկացնում ծառերի վրա:

«Նրանք բավականին պրիմիտիվ էակներ էին. ուղեղի ծավալը շատ փոքր էր և ունեին շատ երկար ձեռքեր, բայց այս տեսակը հաստատ կապված է մեզ հետ»,- նշել է գիտնականներից մեկը:
 

Հնագույն պրիմատները բուսակեր էին. հետազոտություն