Google-ը ներկայացրել է նոր Nexus 7 պլանշետային համակարգիչը

10:24 • 28.06.12

Այսօր Google ընկերությունը ներկայացրել է 7 դույմանոց էկրանով Nexus 7 պլանշետայնին համակարգիչը, որի գինը 199 դոլար է, հայտնում է Bloomberg-ը:

 

Կալիֆորնիաի կոնֆերանսի ժամանակ ներկայացված պլանշետն աշխատում է Android Jelly Bean օպերացիոն համակարգով, իսկ արտադրում է այն թայվանական Asus ընկերությունը: Ինչ վերաբերվում է պլանշետի տեխնիկական բնութագրին, ապա այն զինված է NVIDIA Tegra 3 չորսմիջուկանի պրոցեսորով և հնարավորություն ունի ներբեռնել ֆիլմեր, հաղորդումներ և գրքեր: Պլանշետը վաճառքի կհանվի այս տարվա հուլիսից:

 

Մասնագետները կանխատեսում են, որ շնորհիվ իր բավական մատչելի գնի սարքը մեծ պահանջարկ կունենա:

 

Բացի Nexus 7-ից ընկերությունը նաև ներակայացրել է 299 դոլար արժողությամբ նոր համակարգչային սարք` Nexus Q-ն, որը հնարավորություն է տալիս երաժշտություն և տեսագրություններ փոխանցել:

Google-ը ներկայացրել է նոր Nexus 7 պլանշետային համակարգիչը