Իտալացի վիրաբույժները փոխպատվաստել են լյարդը՝ առանց հիվանդին դիպչելու
ISMETT Սիցիլական փոխպատվաստման կենտրոնը հայտնում է, որ իր մասնագետներին հաջողվել է աշխարհում առաջին անգամ իրականացնել լյարդի փոխպատվաստման մասնակի վիրահատություն՝ 44-ամյա դոնորի մարմնից օրգանը հանելու գործընթացում կիրառելով միայն ռոբոտին:
10 ժամ տևած վիրահատության ընթացքում ռոբոտը արել է 1սմ-անոց 5 փոքր կտրվածքներ: Հենց այդ կտրվածքների միջոցով էլ ռոբոտը հասել է հիվանդի լյարդին: Վիրաբույժը ընդհարապես չի մոտեցել մարդուն:
Տղամարդը՝ դոնորի եղբայրը, ով ստացել էր լյարդի մի մասը, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և իրեն լավ է զգում:










