Արևի վրա սուպերպտտահողմեր են հայտնաբերել. հետազոտություն

20:22 • 28.06.12

Գիտնականներն Արևի մթնոլորտում հսկայական պտտահողմեր են հայտնաբերել, որոնք կարող են էներգիայի տեղափոխման պատճառ հանդիսանալ և տաքացնել արևային պսակը: Աստղագետների դիտարկումները հրապարակված են Nature հանդեսում:

 

Դիտարկումները իրականացվել են 2 տարբեր աստղադիտակներով: NASA-ին պատկանող «Արևային դինամիկայի դիտարան»-ի վրա տեղադրված արբանյակային աստղադիտակով գիտնականները դիտարկել են լուսատուի մթնոլորտում տարրերի տեղաշարժը: Իսկ աստղի մակերեսի բարձր որակի պատկերներն ստացվել են Կանարյան կղզիներում տեղադրված շվեդական արևային աստղադիտակով:

 

Ստացված տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ Արևի մթնոլորտում կան գազային պտտահողմեր, որոնց ջերմաստիճանը փոխվում է մի քանի հազարից մինչև միլիոն աստիճան:


Պտտահողմերի տրամագիծը հասնում է 1,5 հազար կիլոմետրի, իսկ դրանք տարածվում են արտաքին մակերեսից մինչև աստղի միջուկ և տևում են միայն 10-15 րոպե։


Արևի մթնոլորտում միաժամանակ մոտ 11 հազար նման սուպերպտտահողմ է գրանցվել:


Հեղինակների կողմից համակարգչային մոդելավորման ժամանակ արևային պտտահողմերի մագնիսական դաշտերի ուժային գծերը հիշեցրել են երկրային պտտահողմերում օդային հոսանքները: Գիտնախանների խոսքով, հենց մագնիսական դաշտն է պատասխանատու էներգիայի փոխանցման համար աստղի մակերևույթից դեպի միջուկ:


Արևի մթնոլորտում էներգիայհի փոխանցման խնդիրը գիտնականներին հետաքրքրում է 1869 թվականից, երբ Ուիլիամ Հարկնեսը և Չարլզ Յանգը արևային ճառագայթման մեջ հայտնաբերեցին գիծ, որը ոչ մի հայտնի տարրի չէր համապատասխանում:


Պարզվեց, որ դա առաջանում է աստղի մակերևույթում երկաթի Fe 13+ իոնի առկայության հետևանքով: Երկաթի նման բարձր իոնացման մակարդակը համապատասխանում է 2 մլն աստիճանի, ինչը 300 անգամ ավելի բարձր է, քան Արևի մակերեսի ջերմասիտճանը:
 

Մինչ այժմ մանրամասն և համընդհանուր ընդունելի տեսություն, որը կբացատրեր աստղում ջերմաստիճանների նման կտրուկ տարբերությունը դեռ գոյություն չուներ:

 

Արևի վրա սուպերպտտահողմեր են հայտնաբերել. հետազոտություն