Bugatti Veyron-ի նոր սերունդը կարող է հիբրիդային դառնալ

01:33 • 29.06.12

Bugatti Veyron հիպերմեքենայի հետնորդը կարող է հիբրիդային ուժային ագրեգատ ստանալ: Ընկերության ինժեներները ներկայում զբաղված են իր հզորությամբ հայտնի մեքենայի նոր սերնդի գաղափարական հայեցակարգի ստեղծմամբ, որը պետք է ավելի թեթև և նախորդից ավելի արագընթաց դառնա, հաղորդում է Auto Express-ը:

 

Ընկերության գլխավոր ինժեներ Յենս Շուլենբուրգը ասել է, որ նախագծողների ներկայիս հիմնական խնդիրը Veyron-ի երկրորդ սերնդի մեքենան հնարավորինս թեթև դարձնելն է:


Նրա խոսքով, դրա համար հիպերմեքենայի նախագծման ընթացքում ներդրվում են ամենաարդիական տեխնոլոգիաները և նյութերը: Օրինակ՝ անվահեծերը կարող են կարբոնից պատրաստվել: 


Bugatti-ում մտածում են նաև հիբրիդային ուժային սարքավորում կիրառելու մասին: Դրա շնորհիվ հիպերմեքենայի Veyron Super Sport-ին հասանելի 1200 ձիաուժ հզորությունը արդեն այդքան էլ տպավորիչ չի թվա, այն նոր մեքենայում շատ ավելին կլինի: Սակայն էլեկտրական շարժիչների և մարտկոցների կիրառումը կարող է հարցականի տակ դնել քաշի նվազեցման վրա տարվող աշխատանքները:

 

Auto Express-ը նշում է, որ հիպերմեքենայի ներկա սերնդի արտադրական ցիկլի ավարտը նախատեսված է 2014թ., այնպես որ նոր սերնդի հայտնվելուն այդ ժամանակվանից շուտ պետք չէ սպասել:

 

Bugatti Veyron-ի նոր սերունդը կարող է հիբրիդային դառնալ