Coca Cola-ն ու Pepsi-ն ալկոհոլ են պարունակում. հետազոտություն
Փարիզի Սպառման ազգային ինստիտուտի հետազոտողների անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Coca Cola-ի, Pepsi-ի և ևս մի քանի հայտնի գազավորված ըմպելիքների բաղադրության մեջ առկա է քիչ քանակությամբ ալկոհոլ, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Լաբարատորիայում անցկացված հետազոտության արդյունքները վկայում են, որ այդ ըմպելիքների 1 լիտրի 0.001 %-ն ալկոհոլ է: Բացի դրանից նրանք նաև մի քանի այլ բաղադրիչներ են հատնաբերել, որոնց առկայության մասին ոչինչ չի նշվում ըմպելիքների պիտակի վրա` մասնավորապես բույսեր, ցիտրուսային մրգեր, համեմունքներ և այլ ալերգիկ նյութեր:
Ավելի վաղ Coca Cola-ն ստիպված էր եղել փոխել ԱՄՆ-ում վաճառվող ըմպելիքների բաղադրությունը` դրանցում առկա քաղցկեղածին նյութերի պատճառով: Սակայն Եվրոպայի վերաբերյալ դեռևս որևէ որոշում չի կայացրել:










