Շոտլանդացի Յան Քինեյրդը բոլոր բրիտանացիների պա՞պն է

16:30 • 29.06.12

Շոտլանդիայի Սուրբ Էնդրյուսի հնագույն Համալսարանի գիտնականները ուսումնասիրելով նախկին դասախոս 72-ամյա Յան Քինեյրդի հանձնած ԴՆԹ թեստի արդյունքները, միանգամայն ուշագրավ հայտնագործություն են արել, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

 

Գիտնականները շտապել են հայտարարել, որ Քինեյրդի գեները բացառիկ են և աֆրիկյան ծագում ունեն: Նրանց վարկածով` այդ գենից գոյություն չունի հյուսիսային Եվրոպայում: Ըստ մասնագետների` ստացված արդյունքները նշանակում են, որ տարեց դասախոսի գեները «զտարյուն» են և նա կարող է իբրև` Եվայի թոռ կամ բոլոր բրիտանացիների պապ դիտարկվել:

Էնդրյուսի Համալսարանի գիտնականները նշել են, որ հայտնաբերված գենը 30 հազ տարվա հնություն ունի և միայն 2 անգամ է մուտացիայի ենթարկվել, մինչդեռ տղամարդկանց գենը միջինը առնվազն 200 անգամ մուտացիայի է ենթարկվել:

 

«Սա ապշեցուցիչ արդյունք է, ինչը նշանակում է, որ պարոն Քինեյրդը կարող էր «Դրախտում» ապրած լինել»,- ասել է համալսարանի ռեկտոր, պատմաբան Ալիստեր Մոֆատը:

Շոտլանդացի Յան Քինեյրդը բոլոր բրիտանացիների պա՞պն է