Մայաների նոր հայտնաբերված օրացույցը հաստատել է «աշխարհի վերջը»
Գվատեմալայում՝ մայաների Լա Կորոնա հնագույն քաղաքի քարե բուրգերի աստիճաններին հնագետները հայտնաբերել են փորագրություն, որը հաստատում է մայաների օրացույցի հաշվարկները «աշխարհի վերջի» վերաբերյալ: Ըստ մայաների օրացույցի աշխարհի վերջը 2012թ դեկտեմբերի 21-ն է, գրում է The Dailymail պարբերականը:
1300-ամյա արձանագրությունը համարվում է վերջին 10 տարվա ամենանշանակալից հիերոգլիֆային գտածոներից մեկը:
Արձանագրության հիմնական մասը պատմում է մայաների քաղաքական պատմության մասին, սակայն «թագավորի վերադարձի» մասին հատվածում նշումներ կան նաև «աշխարհի վերջի» վերաբերյալ:










