Քաղաքապետի անունից պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել բուժաշխատողներին

17:24 • 29.06.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բուժաշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ որակյալ բուժծառայությունների մատուցման, աշխատանքին բարեխիղճ և անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

Ըստ քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության՝ փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը նշել է, որ առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները դրականորեն են ազդում բնակչության սպասարկման որակին և հիմք են հանդիսանում մասնագիտական նոր ձեռքբերումների համար:


Շնորհակալություն հայտնելով ուշադրության և աշխատանքի գնահատման համար` բուժաշխատողներն իրենց հերթին նշել են, որ, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակելու են բարեխղճորեն կատարել իրենց առաքելությունը հանուն մարդկանց առողջության պահպանման:


Պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից:


 

Քաղաքապետի անունից պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել բուժաշխատողներին