ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկը դպրոցներին խորհուրդ է տվել հինգշաբթի օրերին մաթեմատիկա և ֆիզիկա չդասավանդել
ՌԴ-ի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն գտնում է, որ դպրոցները չպետք է հինգշաբթի օրվա դասացուցակում ներառեն մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկաները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Շաբաթվա ամենաբարդ օրը հինգշաբթին է: Այդ իսկ պատճառով այդ օրը խորհուրդ չի տրվում ծանր առարկաների դասավանդումը` մաթեմատիկա, ֆիզիկա և այլն»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում ասել է Օնիշենկոն:
Օնիշչենկոն հայտնի է իր արտասովոր հայտարարություններով: ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկը խոստովանել էր, որ «իր կյանքի ամենալուսավոր օրերից մեկը» կլինի այն օրը, երբ ծխախոտի տուփերի վրա տպվի ծխող մարդու թոքերի լուսանկարը:










