Չինաստանում հայտնաբերվել են կավե իրերի հնագույն բեկորները

12:11 • 30.06.12

Ամերիկացի և չին հնագետների կողմից Չինաստանի քարանձավներում անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են առայսօր մարդկությանը հայտնի հնագույն կավե իրերի բեկորները, գրում է Daily Mail-ը:

 

Հայտնաբերված նմուշներն ունեն 20 հազար տարվա պատմությունը և ստեղծվել են 10 հազար տարով ավելի շուտ, քան մարդիկ անցել են նստակյաց կյանքի և սկսել զբաղվել հողագործությամբ:

 

Գտածոն մանրակրկիտ հետազոտելուց հետո և դրանց վրա այրվածքի հետքեր տեսնելով` մասնագետները հանգել են այն կարծիքին, որ կավե նմուշներն օգտագործվել են կրակի վրա սնունդ պատրաստելու համար:

 

Պեղումների մասնակից, գիտնական Գիդեոն Շելաքն այս առիթով նշել է. «Սա անչափ կարևոր բացահայտում է: Մեր գտածոն հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, բացահայտել 25 հազարից 19 հազար տարի առաջ տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները»:

Չինաստանում հայտնաբերվել են կավե իրերի հնագույն բեկորները