Toyota-ն ԱՄՆ-ից ավելի քան 150 հազար Lexus հետ կկանչի
Toyota մեքենաշինական ընկերությունը ստիպված է Միացյալ Նահանգներից մոտ 154 հազար Lexus արտաճանապարհային մեքենա հետ կանչել՝ գազի ոտնակի աշխատանքի խնդիրների պատճառով:
Նման պահանջ է առաջադրել ԱՄՆ-ի Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը:
Խնդիրն այն է, որ վարորդի նստելատեղի առջևի ռետինե գորգը հնարավոր է կառչի ոտնակին և այդ կերպ անսպսելի մեծացնի մեքենայի արագությունը: Ավտոդիլերները պետք է անվճար վերացնեն այս անսարքությունը: Վարչությունը պարզելու է նաև՝ արդյոք Toyota-ն բավականաչափ օպերատիվ է հայտնել հայտնաբերված խնդրի մասին:
2011-ին Toyota-ն ամբողջ աշխարհից ստիպված էր եղել ավելի քան 14 մլն մեքենա հետ կանչել՝ նմանատիպ խնդիրների պատճառով: Ընդհանուր առմամբ ընկերությունը միայն ԱՄՆ-ի կառավարությանը արդեն 48,8 մլն ԱՄՆ դոլար տուգանք է վճարել:










