Bentley Blower սպորտային մեքենան բրիտանական աճուրդում ռեկորդային գնով է վաճառվել (տեսանյութ)
Մեկտեղանի ալ կարմիր 1929թ. արտադրության Bentley Blower սպորտային ավտոմեքենան դարձել է աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ բրիտանական ավտոմեքենան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Մեքենան վաճառվել է 5 մլն 42 հազ ֆունտ կամ մոտ 8 մլն 800 հազար դոլար գումարով անհայտ գնորդին:
Անհայտ կոլեկցիոները, ով աճուրդին մասնակցել է հեռախոսով, իրական ռարիտետ է գնել, քանի որ ժամանակին ընդամենը 54 նման մեքենա էր հավաքվել:
Փորձագետները այդ 4,5լ աշխատանքային ծավալով և տուրբոներմղիչով մոդելը անվանում են «իր ժամանակի Կոնկորդ»: Blower-ը այդ ժամանակի համար «խելահեղ» 220 կմ/ժ արագություն էր զարգացնում:
Հենց այդ արագության է հասել 1931թ. այդ մեքենայով «Թայգեր Թիմ» մականունով սեր Հենրի Բիրկինը: Սեր հենրին հայտնի է նրանով, որ իր Bentley Blower-ի շարժիչը տուրբոներմղիչով է համալրել Լե-Մանի 24 ժամյա մրցաշարի համար: Խելահեղ արագության սիրահար արշավորդը զոհվել է 1933թ. երբ դեռ չէր բոլորել իր 37 տարին:










