Կաթված տարած մարդկանց բուժման համար Թուրքիայում համակարգչային խաղեր են ստեղծվել
Թուրքիայի զինված ուժերի վերականգնողական կենտրոնը Simsoft ընկերության հետ համատեղ կաթվածահար մարդկանց բուժմանը նպաստող համակարգչային խաղ է ստեղծել:
Դրանք նպաստելու են հիվանդների կաթվածահար ձեռքերն ու ոտքերն ամրացնելուն և դրանց աշխատանքը վերականգնելուն:
Թուրքիայում առաջին անգամ կիրառվող տեխնոլոգիայի շնորհիվ` համակարգչային խաղերի միջոցով հիվանդների բուժման գործընթացը կարող է տեղի ունենալ նաև տանը` անձնական համակարգչով:
Ստեղծված խաղերով հիվանդները գնդակ են նետում, բեռնատար վարում, ձուկ որսում, ինչպես նաև ֆուտբոլ խաղում` այդ կերպ վերականգնելով հավասարակշռությունը:










