Ֆիլիպիններում բռնված հսկա կոկորդիլոսը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

10:44 • 02.07.12

Ֆիլիպինների հարավային Բունավան քաղաքում գյուղացիներին հաջողվել է 6.20 մետր երկարությամբ կոկորդիլոս բռնել, որը ճանաչվել է երբևէ բռնված ամենամեծ սողունը և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է The Guardian-ը:

 

Լոլոնգ անունը ստացած հսկան, որը 1 տոննայից ավելի է կշռում, 2 մարդու մահվան պատճառ է դարձել: Գյուղացիներից ուղիղ 3 շաբաթ է պահաջվել` պողպատե թակարդով կոկորդիլոսին բռնելու համար, ինչից հետո 100 մարդկաց միասնական ջանքերով հաջողվել է պարանով ձգել- հանել կենդանուն գետից, ամբարձիչ կռունկի միջոցով տեղափոխել բեռնատարի վրա, այնուհետև տանել էկոտուրիզմի զբոսայգի:

 

Լոլոնգին բռնելու փաստը զգալի մեծացրել է Բունավանում զբոսաշրջության թիվը, սակայն տեղացիների մտավախություն ունեն, որ մոտակայքում կարող են նմանատիպ ևս մի քանի կոկորդիլոսներ լինեն: Ներկայումս երկկենցաղը գտնվում է քաղաքի էկոտուրիզմի զբոսայգում, որտեղ զբոսաշրջիկները հսկային տեսնելու համար մեծ գումարներ են վճարում:

Ֆիլիպիններում բռնված հսկա կոկորդիլոսը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում