Պոռնոն կարող է ուժեղ միգրեն առաջացնել. հետազոտություն

21:08 • 02.07.12

Archives of Sexual Behavior ամսագիրը հրապարակել է մի հոդված, որում ներկայացնում է արտասովոր մի դեպք: Հոդվածում նշվում է, որ պորնոգրական տեսանյութերի դիտման ընթացքում երիտասարդ մի հնդիկի մոտ, ով մինչ այդ երբեք չի բողոքել գլխացավերից, սկսվել է ուժեղ միգրեն, գրում է Meddaily-ին՝ վկայակոչելով MSNBC-ին:

 

Նյարդաբույժ Էմմի Գելֆանդի խոսքերով՝ սեռական ակտիվությունը իսկապես կարող է առաջացնել գլխացավ: Բժիշկները չեն կարող ասել դրա հստակ պատճառը: Ենթադրվում է, որ այդ ամենը տեղի է ունենում պարանոցի և ծնոտի մկանների կծկման պատճառով, կամ էլ գլխի անոթների, որոնք չափազանց ակտիվ են արձագանքում գրգռմանը:

 

Գլխացավեր են դիտարկվում մարդկանց 1 տոկոսի շրջանում՝ հատկապես տղամարդկանց մոտ, որոնցից 50%-ը տառապում են սովորական միգրենից:

Պոռնոն կարող է ուժեղ միգրեն առաջացնել. հետազոտություն