Աշխարհի ամենաթանկ փոշեկուլը պատրաստված է ոսկուց և արժե 1 մլն դոլար
Մեծ Բրիտանիայում ստեղծվել է «լյուքս» դասի ամենաշքեղ փոշեկուլն աշխարհում, որը պատված է 24 կարատանոց ոսկով և արժե 1 մլն դոլար, գրում է Daily Mail-ը:
GoVacuum փոշեկուլն անկախ իր շքեղ տեսքից բավական որակյալ է և թողարկվելու է սահմանափակ քանակով` ընդամենը 100 հատ:
Փոշեկուլը ստեղծելու համար մասնագետներից պահանջվել է ուղիղ 6 ամիս: Դրա հեղինակները վստահ են, որ իրենց արտադրանքը մեծ հաջողություն կունենա աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեծահարուստների մոտ:










