Մոր արգանդում մահացած երեխան վերակենդանացել է

12:10 • 03.07.12

Մեծ Բրիտանիայում հղի կնոջ արգանդում մահացած 6 ամսական երեխան հարկադիր ծննդաբերությունից հետո վերակենդանացել է, հայտնում է Life News-ը:

 

Ալեքս Ջոնսի խոսքերով` ստուգման ժամանակ բժիշկները նրան հայտնել են, որ երեխայի սիրտը չի աշխատում և որ պտուղը մահացել է մի քանի շաբաթ առաջ:

«Ես ցնցված էի: Մինչ այդ չարաբաստիկ զննությունը, իմ ու երեխայիս հետ ամեն ինչ կարգին էր: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվել, և ոչ ոք չէր կարողանում բացատրել: Միայն հայտնեցին` երեխան մահացած է»,- պատմել է մայրը:

 

Prince Charles Hospital հիվանդանոցի բժիշկները պնդել են, որ նա պետք է անհապաղ վիրահատության ենթարկվի: Կինը պատմել է, որ իր ընտանիքն արդեն պայմանավորվել էր նորածնի հուղարկավորության կազմակերպման հարցերով:

«Դա անհավատալի է: Վիրահատությունից հետո, երբ երեխային դուրս բերեցինք մոր արգանդից, նա սկսեց շնչել: Դա առաջին նման դեպքն է իմ պրակտիկայում»,- ասել է բժիշկներից մեկը:

 

Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, 500 գրամ կշռող երեխան դրվել է ինկուբատորի մեջ, որտեղ անցկացրել է 5 ամիս:


«Այժմ երեխան առողջ է ու ու զարգանում է ինչպես բոլոր նորմալ երեխաները: Կարծում եմ` երբեք նրան չեմ պատմի, թե նա ինչեր է տարել»,- խոստովանել է փոքրիկ Քոենի մայրը:

Մոր արգանդում մահացած երեխան վերակենդանացել է