Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը
Նորվեգացի փորձագետները հայտարարել են, որ վախը երկարացնում է ծննդաբերության տևողությունը ավելի քան մեկ ժամով, գրում է Meddaily-ն` վկայակոչելով The Morning Herald-ին:
Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ կանանց 7,5%-ը վախենում է ծննդաբերությունից` մի շարք պատճառներով (առաջին հղիություն, երիտասարդ տարիք, ընտանեկան և սոցիալական աջակցության բացակայություն և այլն):
Այս կանանց համար ծննդաբերության միջին տևողությունը կազմել է 8 ժամ: Իսկ այն կանայք, ովքեր չեն վախեցել ծննդաբերության գործընթացից ծննդաբերել են 6 ժամ 28 րոպեում:
Գիտնականները նշել են նաև, որ վախը կապված է եղել կեսարյան հատման հետ կամ այնպիսի ծննդաբերության, որի ընթացքում բժիշկները ստիպված են եղել կիրառել բժշկական գործիքներ:










